Օգոստոսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգում մեկ հարց է
ՀասարակությունՕգոստոսի 17-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ Օրակարգում ընդգրկված է մեկ հարց։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն Կառավարության նախաձեռնությամբ 2021 թվականի օգոստոսի 17-ին ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»:
Օրակարգում ընդգրկված է
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը։