Դարակերտում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ը և «Иж»-ը. կան հոսպիտալացվածներ
Արտակարգ ՊատահարՕգոստոսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Դարակերտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes», «Opel» և «Иж» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։