«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջին խաղում հաղթեց՝ առանց Մեսսիի
ՍպորտՖուտբոլի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի տնային խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»:
Կիրակնօրյա հանդիպումը Բարսելոնայում ավարտվեց 4:2 հաշվով:
Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Մարտին Բրեյթվեյթը, գոլ խփեցին նաև Ժերար Պիկեն և Սերխի Ռոբերտոն: «Ռեալ Սոսյեդադի» դարպասը գրավեցին Խուլեն Լոբետեն և Միքել Օյարզաբալը:
«Բարսելոնան» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո: «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիրը, ով իր ամբողջ հասուն կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում և եղել է թիմի ավագը, երեքշաբթի օրը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ: Հանդիպման 10-րդ րոպեին Կամպ Նոուի տրիբունաները սկսեցին վանկարկել արգենտինացու անունը, ով «կապտանռնագույնների» կազմում հանդես էր գալիս 10-րդ համարի ներքո: