Անչելոտին ցանկանում է Ռոնալդուին վերադարձնել «Ռեալ»
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկություն է հայտնել, որ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերադառնա մադրիդյան ֆուտբոլային ակումբ, հայտնում է Marca-ն՝ վկայակոչելով լրագրող Էդու Ագիրեին:
Անչելոտին արդեն նախաձեռնել է կապեր Ռոնալդուի շրջապատի հետ՝ 36-ամյա պորտուգալացու հավանական տեղափոխությունը «Ռեալ» կազմակերպելու համար: Ֆուտբոլիստի վերադարձին աջակցում է նաև մադրիդյան ակումբի խաղացողների մեծ մասը:
Նշվում է, որ այս պահին «Ռեալի» ղեկավարությունը կենտրոնացած է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու վրա:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել «Ռեալից» 2018 թվականին: Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի վերջ: Անցած մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը թուրինյան թիմի կազմում 44 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: