Ալիևը դրել է Քարվաճառ֊Բերձոր թունելի և Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնաքարերը և դրոշ է բարձրացրել Քարվաճառում (լուսանկարներ)
ԼուսանկարներԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, երկուշաբթի օրը այցելել է Քարվաճառի և Բերձորի շրջաններ:
«Ալիևը դրեց կառուցվելիք թունելի հիմնաքարը և ծանոթացավ Քարվաճառի հիդրոէլեկտրակայանի փոքր ենթակայանում կատարված աշխատանքներին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի ընթացքում Ալիևը դրել է նաև Քարվաճառ֊Բերձոր ճանապարհին կառուցվելիք թունելի և Բերձորի միջազգային օդանավակայանի հիմնաքարերը: Այնուհետև նա Քարվաճառում բարձրացրել է Ադրբեջանի դրոշը: