Մարությանը հյուրընկալել է Տոկիոյի ՕԽ-ում Հայաստանի դրոշը բարձր պահած մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին
ԲլոգոսֆերաԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քաղաքապետարանում հյուրընկալել եմ Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշը բարձր պահած մարմնամարզության մեր հավաքականի ներկայացուցիչներին:
Սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար հուշամեդալով ու պատվոգրերով պարգևատրեցի Խաղերի մեդալակիր Արթուր Դավթյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին:
Ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո մարմնամարզության մեջ գրանցած այս արդյունքը պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Մենք էլ, որպես քաղաքային իշխանություն, պարտավոր ենք բարելավել մեր մարզիկների պայմանները: Այժմ, 2020-ի դադարից հետո, գործնական քայլեր ենք ձեռնարկում՝ նոր մարզադահլիճ ունենալու ուղղությամբ»: