Էս ո՞ւր եք՝ հուժկու հեղափոխականներ եւ նույնքան հուժկու հակահեղափոխականներ. Զոհրաբյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Երբ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ես դահլիճից դուրս հրավիրեցի տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին, ի դեպ, թույլ տալով, որ նա իր ելույթն ավարտի ու ընդամենը քաղաքավարի տեղեկացրեցի, որ մեր լսումների օրակարգը երեխաների դատական պաշտպանության խնդիրներն էին՝ ողջ «սիվիլ սոսիետեն» հարձակվեց ինձ վրա ու սեփական պերմանենտ բռնաբարությունների մասին Անդերսենի հեքիաթներ հորինող մանրադրամները եվրոպական ողջ կառույցներից պահանջեցին ինձ այրել ու քառատել։ Որովհետեւ, «վիձիտե լի», ես սեքսիստ եմ եւ թույլ չեմ տվել տրանսգենդերին, երեխաների դատական պաշտպանության իրավունքի մասին խորհրդարանական լսումների ընթացքում խոսել սեռի տրանսֆորմացիայի կարեւորության եւ այդ երեւույթի հանդեպ հասարակության հանդուրժողականության մասին։