Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Գորիսի փոխքաղաքապետերին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան

Право

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գորիսի համայնքապետարանում առերեւույթ կատարված չարաշահումների, ինչպես նաեւ՝ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի տեղակալի կողմից համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին  տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Մասնավորապես, իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին 2021թ. հունիսի 7-ին հարկադրել է ՀՀ ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը՝  2021թ. հունիսի 8-ին, Գորիս համայնքում դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքին, ապահովել 80 անձի մասնակցություն:

Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի բնակիչների հետ ունեցել է բազմաթիվ հանդիպումներ, որոնց ընթացքում հայտնել է համայնքի պատրաստակամությունը սոցիալապես անապահով անձանց կարիքները հոգալու հարցում՝ նշելով, որ ցանկացողները կարող են դիմումներ ներկայացնել համայնքի ղեկավարին:

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի եւ դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի օգտին հնարավորինս առավելագույն քվե ապահովելու եւ քարոզարշավի ընթացքում նույն դաշինքի ժողովներին, հանրահավաքներին անձանց թվաքանակի առավելագույն մասնակցություն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի տեղակալներ Մենուա Հովսեփյանը եւ Իրինա Յոլյանը,  համաձայնություն են ձեռք բերել համայնքապետարանի «Սոցիալական եւ բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի անդամների հետ՝ իրենց վստահված համայնքի բյուջեի միջոցները Գորիս համայնքի իբրեւ թե սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելով դրամական աջակցություն տրամադրելով վատնելու շուրջ: Գորիս համայնքի ղեկավարը եւ տեղակալը, բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիսին, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի 115 բնակիչներից ընդունել են տարբեր պատճառաբանություններով եւ գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը եւ հանձնաժողովի անդամները ներկայացված 115 դիմումները չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության եւ ստուգման, այլ առաջնորդվելով Գորիսի համայնքապետի հորդորով՝ սոցիալական աջակցություն ստանալու ցանկություն հայտնած անձանց դիմումներն ամեն կերպ բավարարելու եւ գումար վճարելու շահադիտական դրդումներով, կամայական ձեւով եւ խմբային շահերից ելնելով՝ 2021թ. հունիսի 9-ին կազմել են սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրություն, որով դիմումներին տրվել է դրական եզրակացություն, մինչդեռ 61 բնակչի կողմից ներկայացված դիմումներն ակնհայտ ենթակա չեն եղել բավարարման:

Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, 2021թ. հունիսի 9-ին կայացրել է հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած՝ Գորիս համայնքի նշված 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու մասին որոշում, համաձայն որի՝ համայնքի բյուջեից ելքագրված 6.130.000 ՀՀ դրամից 3.630.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 61 բնակչի, ովքեր, ըստ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները եւ դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին» որոշման հավելվածի, չեն հանդիսացել դրամական աջակցություն ցուցաբերելու շահառուներ, այսինքն՝ գտնվել են սոցիալապես ոչ անապահով վիճակում կամ ունեցել են հարկային պարտավորություններ համայնքի բյուջեի նկատմամբ, որոնք ակնհայտ բացառող հանգամանքներ են եղել նշված անձանց դրամական աջակցություն տրամադրելուն:

Բացի այդ, համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալել: Այդ նպատակով վարչական շրջանի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալի հանձնարարությամբ եւ գիտությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամով վարձակալել է համայնքի բնակչին պատկանող տարածքը:

Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը վարչական շրջանի ղեկավարից պահանջել է վարձավճարը, համայնքի ղեկավարի տեղակալը նշված գումարի վճարումը կատարելու համար, առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Տեղակալի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը համայնքի բնակչից 2021թ. հուլիսի 2-ին ընդունել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո տեղակալը, հանդես գալով համայնքի ղեկավարի անունից, 2021թ. հուլիսի 2-ին որոշում է կայացրել եւ բնակչին տրամադրել 100.000 ՀՀ դրամ:

2021թ. օգոստոսի 16-ին որոշումներ են կայացվել Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին, համայնքապետարանի երկու աշխատակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ Մենու Հովսեփյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար որպես մեղադրյալներ ներգրավելու մասին:

2021թ. օգոստոսի 17-ին հիշյալ 4 մեղադրյալները ձերբակալվել են՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное