Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է Ռուսաստանին Ադրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ 

Այսօր գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է

Հասարակություն

Այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտնի գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան օրն է, նա դարձավ 54 տարեկան:

Սամվել Կարապետյանը ընդգրկվել է «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշում, որը կազմել է Forbes պարբերականը: Forbes-ի գնահատմամբ` Սամվել Կարապետյանը 3,3 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով 46-րդ տեղն է զբաղեցրել Ռուսաստանի գործարարների ցանկում:   

Կարապետյանը ծնվել է Կալինինոյում: 1986 թվականներից զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ ահա 1990-ական թվականներին՝ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաք և սկսել զբաղվել գործարարությամբ։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» ընկերության հիմնադիրն ու նախագահն է: Ընկերությունը ռուսական խոշորագույն դիվերսիֆիկացված արդյունաբերական-շինարարական խումբ է, որի կազմում են ընդգրկված Ռուսաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող շուրջ 200 ընկերություններ և ձեռնարկություններ: Հիմնադրվել է 1999թ.-ին և ավելի քան 20 տարի շարունակ ավելացնում է ակտիվները ռուսական շինարարության և զարգացման շուկայում, ընդ որում` հաջողությամբ բիզնես է ծավալում ֆինանսական և էներգետիկ ոլորտներում, արդյունաբերության, ռիթեյլի, ռեստորանային բիզնեսի և այլ ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թիվը գերազանցում է 45 հազարը։ Գործունեություն է ծավալում Ռուսաստանի և արտերկրի 51 քաղաքում։

«Տաշիր» հիմնադրամի շնորհիվ բազմաթիվ բարեգործական և սոցիալական, տնտեսական, կրթական և հումանիտար այլ ծրագրեր են իրականացվել ինչպես Հայաստանում, այնպես էլ  Ռուսաստանի տարածաշրջանում:

Հենց նրա ֆինանսավորմամբ է կառուցվել և ժամանակակից սարքավորումներով, նորագույն կահույքով ու անհրաժեշտ պարագաներով հագեցվել Ստեփանակերտի հիվանդանոցային համալիրը: 

Սամվել Կարապետյանի բարերարությամբ նորոգվեց և ընդարձակվեց Վեհարանի շենքը, միայն 2020 թվականին 3 միլիոն դոլար է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նրա կողմից հրատարակվել են ավելի քան 30 գիտական աշխատություններ: Նա նաև արժանացել է մի շարք պարգևատրումների ու շքանշանների: Մասնավորապես, 2001-ին ՌԴ բիզնեսի և ձեռնարկատիրության ոլորտում արժանանացել է «Բիզնես Օլիմպ» ազգային մրցանակի՝ որպես «Ռուսաստանի դաշնության վաստակավոր ձեռնարկատեր», Բարեպաշտ իշխան Դանել Մոսկվացու 2-րդ աստիճանի ոսկե շքանշան է ստացել Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ, 2003-ին՝ Ռուսաստանի նախագահի անվանական ժամացույց, 2005-ին արժանացել է «Ռուսաստանյան ազգային Օլիմպ» գլխավոր համառուսական Պարգև՝ «Պատվի և Արիության» շքանշանի և «Ոսկե Օլիմպ» կրծքանշանի, 2011-ին ստացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար, 2015-ին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» արժանացել է 1-ին աստիճանի շքանշանի:

Ի դեպ, նշենք, որ Սամվել Կարապետյանը 2014 թվականին International Media Holding ընկերության կողմից անցկացված հարցումների արդյունքներով արժանացել է ՏԱՐՎԱ ԲԱՐԵՐԱՐ կոչմանը: Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը՝ «Ըստ ձեզ՝ ո՞վ է տարվա բարերարը»: Հարցումների արդյունքում ամենաշատ ձայները ստացել էր Կարապետյանների ընտանիքը՝ հանձինս Սամվել Կարապետյանի. առցանց հարցման արդյունքում հավաքել է ձայների 38 տոկոսը, իսկ դեմ առ դեմ հարցման արդյունքում 29.4 տոկոսը:

Առցանց հարցումներն անցկացվել էին մեր կայքում մեկ պատասխան ենթադրող հարցերի տեղադրման միջոցով: Քվեարկությունները պաշտպանված են եղել մեքենայական լրացումից, իսկ դեմ առ դեմ հարցումներն անցկացվել էին ՀՀ քաղաքային համայնքներում, որոնց բնակչության թիվը 10 000 է և ավելին: Դեմ առ դեմ հարցումներն անցկացվել էին ստանդարտացված հարցաթերթով: Պարզ հավանականային չկրկնվող ընտրանքի ծավալը եղել էր 1500 քաղաքաբնակ, որոնցից յուրաքանչյուրի տարիքը եղել էր առնվազն 18 տարեկան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարևանների հետ հարաբերությունները ՌԴ-ի համար առաջնահերթություն են. Պուտին Բայդենը սպառնացել է ՌուսաստանինԱդրբեջանն առաջիկայում կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը «Օրենքով գող» Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվելԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվել
Ամենադիտված