Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացել Մայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամը «Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը «Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս 

ՀՀ-ն առաջիկա 5 տարում Արտաքին հետախուզական ծառայություն կստեղծի. Փաշինյան

Տեսանյութեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 18-ի, Կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը։

Նա ասաց, որ ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից. այդ բաժիններ են՝ անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն, տնտեսություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք եւ արդարադատություն, ինստիտուցիոնալ զարգացում։

Փաշինյանը մեջբերեց ծրագրի նախաբանի տեքստը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարության վրա.

«2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը ՀՀ-ում։ Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի։ 2021 թվականի արտահերթ ընտրություններն բացառիկ նշանակություն ունեցան նաեւ հանրային համերաշխության, վերականգնման համար։ Դեռեւս 2020 թվականի նոյեմբերի սկիզբ առած հանրային եւ քաղաքական հուզումների մթնոլորտն ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց։ ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին եւ ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված։ 44-օրյա պատերազմի ծանր հետեւանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլեւ առաջ բերելով նորերը։ Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ-ի հիմնախնդրի արդարացի լուծումը Հայաստանի շուրջ տարածաշրջանային եւ միջազգային բարենպաստ մթոնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային։ Այս խնդրի լուծման համար ժողովրդից քվե ստացած Կառավարությունը մտադիր լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային եւ ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրենքի եւ իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է. «Ժողովրդավարության թյուրընկալումը որպես պարարտ հող ամենաթողության եւ անպատժելիության համար լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի եւ իրավունքի գերակայության համար»։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է. «Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլեւ տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից եւ ցանկությունից։ ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը եւ պատասխանատվությունը»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում սկսվել եւ մեծ ծավալով ընթանում է ԶՈՒ-երի բարեփոխման գործընթացը. «Բարեփոխված ԶՈՒ-երը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը»։

Նա ընդգծեց, որ անվտանգության ապահովման հաջորդ կարեւորագույն գործոնն ակտիվ արտաքին քաղաքականությունն է. «Հայաստանը պիտի վարի ակտիվ եւ նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ»։

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Փաշինյանն ասաց. «Կարեւոր գործոն է հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է եւ ՀՀ-ի անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձեւավորումը եւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա նորամուծություն է, որովհետեւ մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության դերը ընդգծում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձեւաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը էական գործոն է տարածաշրջանային կայունության համար։ Կառավարության ծրագիրը որոշակի դիրքավորում է ձեւակերպել ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ։ Մեր ծրագիրը ձեւակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի ԼՂ-ի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կոչերին»։

Նա ասաց, որ անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունը ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձեւավորումն է. «Երկար ժամանակ խոսում ենք Ազգային անվտանգության ծառայության եւ ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին։ Մեր ծրագիրն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի շատ տեղամասեր կընդունեն ՀՀ ԶՈՒ-երին, այսինքն՝ տարածքները կընդլայնվեն, այս առումով սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն։ Սա խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումն ու նպատակադրումն է արտահայտում։ Սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի։ Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19«Հրապարակ». Իշխանության յուրայիններից ո՞ւմ կընտրի ՄԻԵԴ-ը«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված