Արայիկ Հարությունյանը խորհրդարանում հանդիպել է ՔՊ-ի հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել
SocietyԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ՀՀ ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ: Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ սահմանային վիճակից մինչև սոցիալ-տնտեսական դրություն:
Սահմանային վիճակին անդրադառնալով՝ Հարությունյանը խորհուրդ է տվել հետևել պաշտոնական լրահոսին և նշել.
«Եթե լինում է լարվածություն՝ տալիս ենք»:
Լրագրողները նաև հետաքրքրվել են՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե Ադրբեջանը Հայաստանին վերջնաժամկետ է տվել խաղաղության պայմանագիր կնքելու համար:
«Տեղյակ չեմ, նման բան չկա»,- ասել է նա: