Միասնական սոցիալական ծառայության նոր պետ է նշանակվել
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Դավիթ Գասպարյանին ազատել միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,- նշվում է որոշման մեջ։