Սահակ Բ պատրիարքը վիրահատության է ենթարկվել․ կյանքին վտանգ չի սպառնում
ՀասարակությունԹուրքիայի Հայոց Նորին Ամենապատիվ Տեր Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրը վիրաբուժական միջամտության է ենթարկվել:
Հայոց պատրիարքությունից հայտնում են, որ Սահակ Բ պատրիարք Սրբազան Հայրի ստամոքսի վիրահատությունը անցել է հաջող։ Սրբազան Հոր կյանքին վտանգ չի սպառնում: Նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Կարճատև ապաքինման շրջանից հետո Սահակ Բ պատրիարքը կստանձնի իր պաշտոնը։