Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ Անանյան Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Քաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ) Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Պետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Արարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է 

Թավշյա թալան, չարաշահումներ և խախտումներ. ինչպես են կոծկվում աղմկահարույց բացահայտումները

Վերլուծական

Օրերս հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից բնակարանը չհայտարարագրելու մասին նյութերը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուղարկել է դատախազություն։ ԶԼՄ-ի տեղեկություններով` հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը):

Սակայն, ուշագրավ է այստեղ այն հանգամանքը, որ իշխանությունները հիշեցին Յոլյանի զանցանքների մասին միայն այն բանից հետո, երբ վերջինս բացահայտումների շարք ներկայացրեց՝ ՔՊ-ական պաշտոնյաների կատարած չարաշահումների մասով:

Դիցուք՝  Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության համաձայն` անցած տարի առողջապահության նախարարությունն իր որոշ պաշտոնյաների վճարել է ավելի քան 56 մլն դրամ պարգեւավճար: Դա առանձնացվել է Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգեւավճարների գումար նախատեսված չի եղել: «Բայց նախարարությունը, չպահպանելով կառավարության որոշումների պահանջը, 2020-ին 56 միլիոն դրամը վճարել է որպես պարգեւավճար: Հաշվեքննության ընտրանքում ներառված 11 աշխատակիցների վերոնշյալ գումարից վճարվել է մոտ 15 միլիոն դրամ պարգեւավճար»,- նշված է հրապարակված ուսումնասիրության մեջ:

Հայաստանի hաշվեքննիչ պալատը պետական պարտքի կառավարման ոլորտում որոշակի բացթողումներ ու ռիսկեր է հայտնաբերել։ Պալատն ուսումնասիրել է պետական պարտքի 2017-2018 թվականների կառավարումը՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք պարտքի կառավարման առկա համակարգը երաշխավորու՞մ է արդյունավետ կառավարում։ «Ընդհանուր առմամբ, արձանագրել ենք 37 փաստ, որոնք ըստ հաշվեքննողների՝ վկայում են, որ պետական պարտքի կառավարման հարցում կան ռիսկեր։ Այդ ռիսկերի հիման վրա ներկայացրել ենք 44 առաջարկություններ, որոնք, ըստ հաշվեքննողների, ապագայում կարող են բարելավել պետպարտքի կառավարման համակարգը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության արդյունքները ՀՀ Հաշվեքննիչ պալատն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն։ Որոշումը կայացվել է ՀՊ արտահերթ նիստում` մարտի 30-ին։ 75 տարեկան քաղաքացին 2019թ օգոստոսի 10–ին մահացել է, մահից 2 օր անց` օգոստոսի 12-ին` «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է 2 պրոթեզի կոշիկ, ու ոչ միայն ստացել է, այլև դիմում է լրացրել ու շահառուի անձնական քարտ ստացել։ Այս փաստը միակը չէ։ Այն ընդամենը մեկն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության նկատմամբ Հաշվեքննիչ պալատի կատարած հաշվեքննության արդյունքում կատարված բացահայտումներից։

ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2018-2019թթ. իրականացվել է ստուգում «Հայաստան» համահայկական հիմնադրամում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի նկատմամբ: Ուսումնասիրության ընթացքում խախտումներ են հայտնաբերվել 89,942.7 հազ. դրամ արժեքով կնքված գործարքների վերաբերյալ: Մասնավորապես, համերգների կազմակերպման ծառայություններ մատուցող ընկերության կողմից չի պատրաստվել ֆիլմ և չեն կազմակերպվել համերգներ պայմանագրով սահմանված ծավալներին համապատասխան, սակայն հիմնադրամի կողմից ծառայությունն ընդունվել է և իրականացվել է վճարում:

Հաշվեքննիչ պալատի զեկույցի համաձայն, Արտակարգ իրավիճակների նախարարությունում զբաղված են պետական բյուջեի միջոցների ամենօրյա վատնմամբ, որը տեղի է ունենում նաև պարգևավճարների տեսքով։ Մասնավորապես, ըստ հրապարակված ակտի, նախարարությունը չի պահպանել ոչ միայն օրենքներն ու կառավարության որոշումները, այլ հենց նախարարի հրամանները, և դրանից դուրս 209 աշխատողի տրվել է 44 միլիոն 749 հազար դրամի պարգևատրում, ընդ որում՝ այս պարգևատրվածները եղել են ոչ թե փրկարարները, որ ամեն օր վտանգում են իրենց կյանքը, այլ նախարարության քաղաքացիական աշխատողները և նախարարի ապարատը։ Սակայն, սա դեռ ամենը չէ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունում այնքան են ոգևորվել պարգևատրման մոլուցքով, որ անգամ պարգևատրել են նախկինում աշխատանքից ազատված աշխատակցին։ Ըստ հրապարակած հաղորդագրության, նախարարության գնումների բաժնի նախկին աշխատակիցն աշխատանքից ազատվելուց տևական ժամանակ հետո պարգևատրվել է 353 հազար դրամ աշխատավարձով։

2020 թվականի ընթացքում վարչապետ Փաշինյանի աշխատակազմում եղել են աշխատակիցներ, ովքեր աշխատավարձից ավելի պարգևավճարներ են ստացել։ 2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը` պարգևավճար, մնացածը` եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։ 

Կառույցը բացահայտել է նաև, որ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը 2019-ին ՏՏ համաշխարհային համաժողովի համար ԱՏՁՄ ՀԿ-ին 750 հազար դոլարի դրամաշնորհ է փոխանցել, որպեսզի ՀԿ-ն համաժողովի մասնակիցներից հավաքված գումարներով պետբյուջեի 750 հազար դոլարը հետ փոխանցի, բայց ՀԿ-ն կառավարությանն է դիմել գումարը հետ չվերադարձնելու խնդրանքով, կառավարությունն էլ բավարարել է ՀԿ-ի դիմումը և, չգիտես ինչու, ներել է այդ գումարը։ 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հաշվեքննիչ պալատը մի շարք անհամապատասխանություններ է բացահայտել: Այն ժամանակ դեռ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունը խախտել է կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-ի որոշմամբ հաստատված «Կարգ»-ի 11-րդ կետով սահմանված պահանջները, ըստ որի՝ ավտոմոբիլային ճանապարհի խումբը պահպանման աշխատանքների կատարման արդյունքում չի կարող փոխվել դեպի բարձր խմբի:

ՀՀ հաշվեքննիչ պալատը երկու տարի անընդմեջ ուսումնասիրում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը և նույնպես խախտումներ  է հայտնաբերել:

Նախորդ տարվա հունիսի 5-ի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից ներկայացվեցին ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունում իրականացված հաշվեքննության արդյունքում հայտնաբերված «թերությունները», ի թիվս որոնց, Յոլյանի կողմից նշվեց, որ 2018թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ պահանջով հարուցված թվով 242 կատարողական վարույթներ ՀՀ ԱՆ ՀԿ ծառայության կողմից կարճվել են, քանի որ դրանք ՀՀ ՊԵԿ կողմից ծառայություն են ներկայացվել օրենսդրության պահանջների խախտումներով՝ առանց դատարանի վճիռների և հաշվեքննության արդյունքում պարզվել է,  որ այդ վարչական ակտերը վճիռներով ՀՀ ՊԵԿ կողմից չեն ներկայացվել ՀՀ ԱՆ ՀԿ ծառայություն և արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտք չի եղել 563 մլն դրամ:

Այսինքն, ուշագրավ պատկեր է ստացվում, իշխանությունները փոխարենը գնան բացահայտումների հետքերով, նախընտրում են քրեական գործ հարուցել այդ բացահայտումները կատարած պաշտոնյայի դեմ: Սա անչափ հիշեցնում է ՀՀԿ ձեռագիրը, երբ ցանկացած քննադատություն լռեցվում էր դեռ սաղմնային վիճակում, այսօր նույնը անում է նաև ՔՊ-ն: Ընդ որում, Յոլյանի դեմ իշխանությունները կարծես թե ոչինչ չունեին, իշխանականները իրենք վերջինիս ընտրեցին Պալատի նախագահի պաշտոնում և միայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ թավշյա չարաշահումները ջրի երես են դուրս գալիս՝ իշխանությունները որոշեցին պատժել Յոլյանին և ոչ թե բուն մեղավորներին: Այսպիսով փորձ է արվում ջրել վերը նշված բացահայտումները և յուրայիններին ջրից չոր դուրս բերել...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ)
Ամենադիտված