ԱԱՏՄ մասնագետները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանն
SocietyՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։
ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել նաև դեղատներում, բուժհաստատություններում և առևտրի կետերում։