«Յուվենտուսը» հայտարարել է Լոկատելիի տեղափոխության մասին
SportԻտալական «Սասուոլոյի» ֆուտբոլիստ և Իտալիայի հավաքականում Եվրոպայի չեմպիոն Մանուել Լոկատելլին վարձավճարով տեղափոխվել է «Յուվենտուս», հայտնում է թուրինյան ակումբի կայքը:
23-ամյա կիսապաշտպանը վարձավճարով հանդես կգա մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Պայմանագիրը պարունակում է խաղացողի պարտադիր գնման տարբերակ, երբ նա հասնի որոշակի ցուցանիշների: Տրանսֆերի գումարը կկազմի 25 մլն եվրո, ևս 12,5 մլն «Սասուոլոն» կարող է ստանալ բոնուսների տեսքով:
Անցած մրցաշրջանում Լոկատելլին Ա Սերիայում անցկացրեց 34 խաղ և դարձավ չորս գոլի հեղինակ: ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020-ում կիսապաշտպանը երկու խաղում երկու գոլ խփեց։