«Փակելով աչքերս՝ սկսում եմ ավելի սուր զգալ». Լիա Զախարյան (ֆոտո)
ԺամանցԴերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հրապուրիչ կերպարում է։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարին կից նա գրել է․ «Փակելով աչքերս՝ ես դադարում եմ տեսնել ֆիզիկապես, բայց սկսում եմ ավելի սուր զգալ։ Փակելով աչքերս՝ ես տեսնում եմ իմ մտքերը։ Փակելով աչքերս՝ ես բացում եմ ճշմարտությունը։ Իմ մտքերի ճշմարտությունը։ Չի կարելի վախենալ դրանցից, քանի որ բոլոր պատասխանները մեր գլխում են, պարզապես ընկերացեք ուղեղի հետ։
Փակելով աչքերը՝ կարելի է խորասուզվել երազանքների, հիշողությունների, երջանկության, հաճույքի, նրբության, կրքի, սիրո արքայությունում։ Կենտրոնանալու, մտքերն ի մի բերելու համար հարկավոր է միայն փակել աչքերը։ Փակելով աչքերը՝ մարդիկ բացահայտում են իրենց մտքերի եւ ոչ միայն մտքերի ճշմարտությունն իրենց համար»։