Նորակոչիկ զինծառայողները ֆիզիկական պատրաստության ստուգարքներ են հանձնել (լուսանկարներ)
Անձնակազմի մարտունակությունն ու դիմացկունությունը ամրապնդելու նպատակով զորամիավորումներում մշտապես անցկացվում են ֆիզիկական պատրաստության պարապմունքներ, որոնք ամփոփվում են ստուգարքներով:
Օգոստոսի 19-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողները ևս ֆիզիկական պատրաստության ստուգարքներ են հանձնել և տարբեր նորմաձևերում ստացել բարձր գնահատականներ։