Միջատների մուտքը սննդի պատրաստման տարածք չի պաշտպանվել․ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):
Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը:
Այսպես, սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ` հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:
Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելա» գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: