«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրութուն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Արցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար Ինչու՞ էր Արծվիկ Մինասյանը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո եկել խորհրդարան Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կտրամադրվի․ որոշում 

Աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները. Փաշինյան

Արտաքին Քաղաքական

Կարծում ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների՝ 2021-2023թթ․ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում եւ հետեւողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին,  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձեւավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի եւ փոխադարձ առեւտրում ընդհատումների առաջացումը:

Կցանկանայի նշել նաեւ «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի եւ ագրարային շուկայի կայուն զարգացմանը:

Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայի կանգ առնել, ներքին եւ արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ցանկանում եմ ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձեւավորման կարեւորությունը: Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առեւտրի եւ երրորդ երկրներ արտահանման համար»,– ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է նշել, որ իրենց հաջողվել է համաձայնեցնել նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա։

«Որպես եզրափակում՝ կցանկանայի անդրադառնալ բնապահպանության եւ կլիմայի հարցերին: Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր եւ բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միեւնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի եւ զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների եւ բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության հաղորդմամբ,  ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների եւ սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների եւ փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձեւավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։

Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջեւ 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման եւ բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձեւավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։

Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։

Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ եւ երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջեւ ստորագրվող միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգում եւ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երեւանում։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ եւ ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մենք «այո» չենք ասի Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Էրդողան«Հայաստան» հիմնադրամի աշխատակցին հեռացրել են «Դիմադրութուն» շարժմանն աջակցելու պատճառով Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան Ինչ որոշումներ են ընդունվել այսօրվա կառավարության նիստումԱրցախի հայերը պետք է ունենան անվտանգություն, իրավունքների պաշտպանություն. ԱԽ քարտուղար ՔՊ-ի շատ պատգամավորներ դեռ հնարավորություն ունեն նահանջելու․ Իշխան Սաղաթելյան Վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետԱկցիայի ժամանակ քաղաքացին իջավ ավտոմեքենայից եւ միացավ ցուցարարներին ՀՀ-ի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել, դրա արդյունքում սկսել բանակցություններ. ԱԽ քարտուղար Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացըԻնչու՞ էր Արծվիկ Մինասյանը գրեթե երկամսյա ընդմիջումից հետո եկել խորհրդարան Ռուսաստանը մեղադրել է ուկրաինական զորքին թորման գործարանը գնդակոծելու մեջ«Ռուսաստանը մոտ 400 հազար տոննա հացահատիկ է գողացել Ուկրաինայի գրաված շրջաններից». Գերագույն ՌադաԱրմինկայի լուսանկարը լողավազանիցԿներկայացնեմ Պենտագոնի ֆինանսական աջակցությամբ Ադրբեջանում կենսաբանական լաբորատորիաների ապացույցներ Ազովի գնդի հրամանատարի տեղակալ Կալինան հանձնվել էՔաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Գեղամ Փաշիկյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Ծախսվել 5.6 մլրդ դրամ, իրականացվել՝ 229 ծրագիր. Փաշինյանը կարդում է, թե որտեղ ինչ է արվել ԱՄՆ նախագահը խոսել է Ֆինլանդիայի և Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու մասինԿբարձրանան ՍԴ դատավորների աշխատավարձերը. սա շատ կարևոր որոշում է. Փաշինյան Կենսաթոշակառուներին անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար կտրամադրվի․ որոշում Ցուցարարները գունավոր ծուխ բաց թողեցին Տերյան-Կորյուն խաչմերուկում Ջորջ Բուշը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, բայց նրան շփոթել է Իրաքի հետՄոլորվե´լ եք, չգիտեք` ինչի համար եք դուրս եկել փողոց. Արփի Դավոյանը` ընդդիմադիրներին Բաքուն անկլավների հարցում հիմք չի ներկայացրել, խաղաղության օրակարգը միակողմանի չի կարող լինել Վարչապետը ՀԱՊԿ-ին չի դիմել ընդդիմության ցույցերը ճնշելու համար, ապավինում է ժողովրդին. ԱԽՔ Գլուխներդ պատի´ն կտաք, թե ոստիկանի վրա մատ թափ կտաք. միակ պարալիզացված բանը ձեր թալանն է լինելու ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ՀՀ-ն սերտորեն համագործակցում է ՌԴ-ի հետ կենսաանվտանգության ոլորտումՄարտակերտում կազմակերպվել է հավաք՝ հաջակցություն Հայաստանում ընթացող «Դիմադրություն» շարժմանՈւկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից Քաշքշոց, բախումներ․ ոստիկանների ուժի կիրառման ժամանակ քաղաքացու ինքնազգացողություն է վատացել Ցինիկ դեմքի արտահայտությամբ ոստիկան եկավ, ով երեկ վնասում էր ակտիվիստին. սրիկա էԻնձ շատ են հարցնում, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին Խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ)Որսի գնացած տղամարդկանց վեճն ավարտվել էր կրակոցներով․ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվելԿառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս 1 հարց գաղտնի է (ուղիղ) Արտարժույթների փոխարժեքներն այսօր Քաղաքացիները ոստիկաններին թույլ չեն տալիս դրոշ ծածանող տղային բերման ենթարկել Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա աշխատակիցը․ նա նետվել է 6-րդ հարկից Հերոս Մխիթար Գալեյանի ընտանիքին իշխանությունը փորձում է պահել պատանդի կարգավիճակում․ Տիգրան Աբրահամյան Եթե ուզում եք` փակենք, բայց մեքենա էլ չկա, քաղաքը կաթվածահար ա. Սաղաթելյանը՝ ակտիվիստներինԻնքնասպանության համար թունաքիմիկատ խմած որդուն հիվանդանոց տանելիս հայրը վթարի է ենթարկվելԷդ մանդատն իրենք մեզ չեն տվել. իրենք են բացակա իրականությունից. Մամիջանյան 44-օրյա պատերազմում զոհված Սամվել Մարգարյանի այրուն ստիպել են ազատման դիմում գրել Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ․ Դանիել Իոաննիսյան ՊԵԿ նախագահն ավել պակաս հայտարարություններ է արել, մնա չափերիդ մեջ. Սաղաթելյան Աստղագուշակ՝ մայիսի 19-ի համարՄայիսի 19․ Օրվա խորհուրդՓրկությունը դրսում է տեսնում. «Հրապարակ»
Ամենադիտված