Մոսկվայում շինարարների միջև զանգվածային ծեծկռտուքի արդյունքում՝ Հայաստանի 2 քաղաքացի է ձերբակալվել
ՌուսաստանՄոսկվայի հյուսիս-արևելքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել շինարար միգրանտների մասնակցությամբ: REN TV-ի տվյալներով՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 20 մարդ:
Կոնֆլիկտը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը՝ Մարեսևի փողոցի շինհրապարակում՝ մետրոյի «Նեկրասովկա» կայարանի մոտ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները բերման են ենթարկել Ուզբեկստանի յոթ քաղաքացու և Հայաստանի երկու քաղաքացու։
Ոստիկանությունը ստուգում է կազմակերպել: Ծեծկռտուքի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: Տուժածների մասին տվյալներ չկան:
Ավելի վաղ միգրանտների մասնակցությամբ՝ ծեծկռտուք էր տեղի ունեցել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում: