Էդեգորը «Ռեալից» տեղափոխվել է «Արսենալ»
SportԼոնդոնի «Արսենալը» Մադրիդի «Ռեալից» գնել է նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի տրանսֆերը, հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի կայքը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ 22-ամյա նորվեգացու տրանսֆերի գումարը կազմել է մոտ 40 միլիոն եվրո: Էդեգորը «Արսենալի» համար կլինի 8-րդ համարը: Ֆուտբոլիստը կիրակի օրը չի խաղա «Չելսիի» դեմ, քանի որ կարգավորիչ անցումային գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և խաղացողը վիզա չունի:
Էդեգորը վարձավճարով «Ռեալից» «Արսենալ» է տեղափոխվել հունվարին: Լոնդոնյան ակումբի կազմում անցկացրած 20 խաղում նա դարձել է երկու գոլի հեղինակ: Նորվեգիայի հավաքականի կազմում Էդեգորն անցկացրել է 30 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ: