Instagram-ում հրապարակված տեսագրությունում Գարիկ Մարտիրոսյանը հարցնում է ընկերոջը, թե ինչպես է անցնում նրա առավոտը:
«Ես նախաճաշում եմ, հետո քնում, հետո նորից զարթնում, մի կտոր բան ուտում ու էլի քնում»,- ասում է նա։
Ապա երկուսով շփվում են տեղացիների հետ, համոզում, որ իրենք անձնագրայինի աշխատողներ են։ Իսկ մեկնաբանություններում կատակում են, թե Սոչին ընդհանրապես հին հայկական քաղաք է, հայերից առաջ այնտեղ միայն դինոզավրեր էին ապրում: