Մնում ենք աղոթող, որպեսզի Բարձրյալն առավել ևս զորացնի Հայրապետիդ աջը. Տավուշի թեմի ուղերձը
ԲլոգոսֆերաՏավուշի թեմն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց Հայրապետի ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ:
«Հայոց Հայրապետի ծննդյան 70-րդ տարեդարձն է այսօր: Հարյուրավոր կառուցված ու բարեկարգված եկեղեցիներ, տասնյակ Հայոդյաց տներ, 2 հոգևոր հեռուստաընկերություններ, Վեմ ռադիոկայան, 11 նոր թեմեր միայն Հայաստանում, մի քանի տասնյակ թեմեր սփյուռքում, Էջմիածնի ատամնաբուժարան, որտեղ 25 000 մարդ սպասարկվում է անվճար, Իզմիրլյան բուժհաստատություն, Սևանի Վազգենյան դպրանոց, Հառիճավանքի Թրբանճյան ընծայարան, մագիստրատուրա և ասպիրանտուրա Գևորգյան հոգևոր ճեմարանում, Էօրնեկեան հանրակրթական դպրոց, բարեգործական ճաշարաններ Երևանում և մարզերում, Մայր Աթոռի Սոցիալական կենտրոն, որը տասնյակ հազարավոր մարդկանց ֆինանսական և հումանիտար օգնություն է ցուցաբերում ամեն տարի, Հայոց Եկեղեցու պատմություն առարկան՝ դպրոցներում, գնդերեց-հոգևորականները՝ զորամասերում, իսկ Մայր Աթոռի բարեկարգման մասին կարող է վկայել Էջմիածին այցելած յուրաքանչյուր ոք...
Մնում ենք աղոթող, Վեհափա՛ռ Տեր, որպեսզի Բարձրյալն առավել ևս զորացնի Հայրապետիդ աջը՝ ի շենացում մեր Եկեղեցու և պետության»,-հրապարակվեծ է թեմի ֆեյսբուքյան էջում: