Ֆիզգորոդոկի ակցիայի 19-ամյա մասնակցի դեմ հնարավոր է գործ հարուցվի
ВидеоԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ֆիզիկայի գիտավանում ցույց անող Քրիստ անունով 19-ամյա այս տղան պարզապես ափով հարվածել էր ոստիկանական ամենագնացին։
Դրա դիմաց վարորդ-ոստիկանը Քրիստին ծեծեց, վերնաշապիկը պատռեց, ու այլ ոստիկանների հետ Քրիստին խեղդելով և վիզը ոլորելով բերման ենթարկեցին։ Իսկ այժմ ոստիկանությունում Քրիստի դեմ նյութեր են նախապատրաստվում, կարող է գործ հարուցեն։
Այս դեպքով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացնելու»։