Երկկողմանի կփակվեն Ստեփանակերտի որոշ խաչմերուկները Տեղեկություն չունեմ՝ ով ում է լայքել. Լոռվա մարզպետը՝ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու ՔՊ-ի կողմնակիցները Մասիսում խոչընդոտում էին լրագրողների աշխատանքին Կողոպուտ հայկական ձևով. Kia-ն բախվել է Nissan-ին, Kia-ի վարորդը կռիվ է սարքել, իսկ ուղևորը հափշտակել է 54 հազար դոլարը Վարչապետի հետ երբեւէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել. Դիանա Գասպարյան Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ. համայնքապետի թեկնածու Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը. Էջմիածինը հետնապահների թվում է Ընդդիմությունն ա հողերը հանձնել. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարին Վարչական ռեսուրսի կիրառման համար պատրաստվում ենք դիմել ԿԸՀ․ «Էջմիածին» դաշինքի թեկնածու 

Ինչու է Հանրայինը դադարեցրել Տիգրան Ներսիսյանի հետ համագործակցությունը. արտիստի պարզաբանումը

Բլոգոսֆերա

Դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը ․ Իմացա, որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար, դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա՝ միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը․ Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ՝ մտավորականի կողմից:

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ՝ մեզ մոտ, դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում: Սփյուռքում էլ ունես, անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են հեռու-հեռուներից, թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը, և ինչպես մենք պետք է ապրենք: Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ՝ այլ «հանճար», որոնք ահ ու դողով մտածում են՝ հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն, որպեսզի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ-որ կերպ չխաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր:

Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել երազած հանգրվանից: Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բանե՞ր են քեզ հաջողվել), քանի որ «Սպասիր Ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել, ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ: Ընդհանրապես, եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել: Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյայից, որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում՝ նաև Հանրայինում, մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը: Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ: Եվ համոզված եմ, որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝ բավարարելու ինչ-որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները: 

«Սպասիր ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վայրկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար: Դուք շատ լավն եք, Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ: Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում: Դուք օգնում եք մարդկանց: Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վայրկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել: Շնորհակալ եմ:

Առայժմ․․․․Կհանդիպենք ․

ՀՀ վաստակավոր արտիստ՝

Տիգրան Ներսիսյան»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկկողմանի կփակվեն Ստեփանակերտի որոշ խաչմերուկներըՏեղեկություն չունեմ՝ ով ում է լայքել. Լոռվա մարզպետը՝ Վանաձորի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՔՊ-ի կողմնակիցները Մասիսում խոչընդոտում էին լրագրողների աշխատանքին Կողոպուտ հայկական ձևով. Kia-ն բախվել է Nissan-ին, Kia-ի վարորդը կռիվ է սարքել, իսկ ուղևորը հափշտակել է 54 հազար դոլարըՎարչապետի հետ երբեւէ խնդիր չեմ ունեցել, այլ թեկնածուի հարց չի էլ քննարկվել. Դիանա Գասպարյան Ապարանցուն ո՞վ կարող է վախեցնել, այ ցավդ տանեմ. համայնքապետի թեկնածու Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը. Էջմիածինը հետնապահների թվում էԸնդդիմությունն ա հողերը հանձնել. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարին Վարչական ռեսուրսի կիրառման համար պատրաստվում ենք դիմել ԿԸՀ․ «Էջմիածին» դաշինքի թեկնածու «Սա մեր երջանիկ եւ անմոռանալի օրն էր»․ Եվա Զոհրաբյանի եւ ամուսնու ջերմ գրկախառնությունը Դեռ որ մասնակցության թիվն է պակաս. ամենաշատը սա է անհանգստացնող. Վանաձորի քաղաքապետի՝ «Հայրենիք» կուսակցության թեկնածուՈւղղորդում են քաղաքացիներին, մարզպետարանից զանգում, ցուցում տալիս. Համբարձումյանը՝ խախտումների մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիՈստիկանության հատուկ նշանակության ջոկատայիններն Ապարանում են Երևան-Արտաշատ ճանապարհին բախվել են «BMW»-ն և «Mercedes-Benz»-ը. կան տուժածներ Ահազանգեր կան, որ Արարատում ՔՊ–ի թեկնածուն փող է բաժանել. իրավաբան Գայանե ՀովհանյանԴեկտեմբերի 5. Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ դեկտեմբերի 5-ի համարԶովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ էԱյսօր Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ ենՔաղսի գյուղում բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանը. կան վիրավորներՍիլվա Հակոբյանը դստեր հետ քնքուշ լուսանկար է հրապարակել Չավուշօղլուն հայտարարել է թուրքական ռազմական ԱԹՍ-ների գնման հարցում որոշ երկրների հետաքրքրության մասինԴիտումից հետո Գեներալ-գնդապետին «обращаться» չլինել. Ռուզաննա ԽաչատրյանԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին․ ԱԻՆ Ողբերգական ավտովթար` Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր89-ամյա կնոջը ծեծել և այրել էր նրա 36-ամյա թոռնուհին. վերջինս ձեբակալվել է «Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Երևանում 13 երթուղին սպասարկող «Գազել»-ից քաղաքացի է ընկել (տեսանյութ)Հայաստան վերադարձած գերիների լուսանկարները«Lady in Red»․ Իվետա Մուկուչյանի երեկոյան կերպարը Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել «Նոր Հայաստանի» բանտի պետերըՍակրավորները Էրդողանի հանրահավաքում պայթուցիկ սարք են ոչնչացրելԳիտնականները պարզել են, թե մարդը քանի անգամ կարող է վարակվել կորոնավիրուսովՀզոր պայթյուն է որոտացել Իրանի Նաթանզ քաղաքում, որտեղ միջուկային օբյեկտ է գտնվումԱնավարտ թռիչք. Գյումրու N զորամասում հուշակոթող է բացվել՝ ի հիշատակ զոհված օդաչուների ԱՄՆ հետախուզությունը հայտնել է, թե երբ է Ռուսաստանը ծրագրում հարձակվել Ուկրաինայի վրաՄարտունու շրջանում որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն Կենսաբան Բարանովան խոսել է հազվադեպ սեքսով զբաղվելու վտանգների մասինԵվա Բաղդասարյանը ներկայացել է գրավիչ կերպարումՃարտար համայնքի բնակչի դիակը փոխանցվել է հայկական կողմինՀայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին մինչև երկուշաբթի տեղեկություն տրամադրել նոյեմբերի 16-ին գերեվարվածների մասին Զորավարժությունների ընթացքում ուկրաինացի օդաչուները խախտել են Բելառուսի հետ սահմանը Անահիտ Սիմոնյանը՝ հմայիչ կերպարում (լուսանկար) Սիսիանի շրջանը բավականին բարդ անվտանգային միջավայրում է հայտնվել. Տիգրան Աբրահամյան ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբԱդրբեջանական կողմը քրգործ է հարուցել Արցախում քաղաքացիական անձի սպանության փաստի առթիվ. ՌԴ ՊՆՀայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Ամենադիտված