«Ես ինձ համար հստակ եմ բնորոշել՝ պետք է բարության հետք թողնեմ». Լիլիթ Բասյան
LeisureՍննդաբան Լիլիթ Բասյանը նոր հոլովակ է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը միջին երկարության զգեստ է կրում։ Լիլիթը հավաքել է մազերը, փոքրիկ պայուսակ ընտրել։ «Մենք ամեն օր այդ կյանքն ապրում ենք որոշակի առաքելությամը։ Յուրաքանչյուրս ստեղծված ենք՝ այս աշխարհ ինչ-որ բան բերելու։ Մեզանից յուրաքանչյուրն իր կոչումն ունի։ Եվ միայն մենք ենք որոշում, թե ինչ թողնել մեզանից հետո այս կյանքում։ Ես ինձ համար հստակ եմ բնորոշել՝ ես պետք է բարության հետք թողնեմ»,- գրել է նա։