«Paparazzi» ակումբի տնօրեն Շանթ Գոչեանը մահափո՞րձ է արել Վոլոդյա Բեջանյանի հանդեպ
ՏեսանյութերԱղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել Աբովյան 3 հասցեում վարձակալությամբ գործող Պապարացի սրաճարան-ակումբի, Վերև սրճարանի տնօրեն Շանթ Գոչեանի և ակումբ-սրճարանների տարածքի սեփականատեր Վոլոդյա Բեջանյանի միջև:
Աղմուկը բարձրացավ այն բանից հետո, երբ Շանթ Գոչեանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ Վոլոդյա Բեջանյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Նա նաև տեղեկացրել է, որ Պապարացի ակումբը և Վերևը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու։
Արձագանքելով Շանթ Գոչեանի գրառմանը Վոլոդյա Բեջանյանի դուստր Էլեն Բեջանյանը հայտարարել է, թե Շանթ Գոչեանը մահափորձ է իրականացրել իր հոր դեմ և տեսախցիկների նկարահանումը շուտով կհանրայնացնի։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Բեջանյանին էր պատկանում ժամանակին Աբովյան 3 հասցեում գործող «Ալեն-Էլեն» գիշերային ակումբը, որը մերթ ընդ մերթ հայտնվում էր քրեական խրոնիկայում: Մասնավորապես, 2012 թ. այս ակումբի հաճախորդներից մեկը նռնակ էր նետել ակումբի մուտքի մոտ և պայթեցրել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ էին հոսպիտալացվել, 2014 թվականին ակումբը դարձել էր նոր հանցագործության դեպքի վայր, որի ժամանակ ծեծի միջոցով սպանվել էր ակումբի հաճախորդը:
Մանրամասները՝ տեսանյութում․