«Չելսին» հաղթեց «Արսենալին»
ՍպորտՖուտբոլի Անգլիայի առաջնության երկրորդ տուրում Լոնդոնի դերբիում «Չելսին» արտագնա հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:
Կիրակնօրյա հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Չելսիի»:
Առաջին գոլը 15 -րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն, ում համար դա առաջին հանդիպումն էր Միլանի «Ինտերից» տեղափոխվելուց հետո: Երկրորդ գնդակը դաշտի տերերի դարպասը ուղարկեց Ռիս Ջեյմսը՝ 35 -րդ րոպեին:
Երկու տուրերում «Չելսին» տարել է երկու հաղթանակ, «Արսենալը» պարտվել է երկու հանդիպումներում: