«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ Նոյեմբերյանում Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել ՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելու ՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» 

Սուրեն Պապիկյանի թիմը՝ ընդդեմ սորոսականների. ՔՊ «թևերի» միջև պայքարը սրվում է

Վերլուծական

Իշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվել, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ունենալ: Հակասությունների հիմքում՝ իշխանության ազգային, ավանդական արժեքներ կրող «թևի» պայքարն է սորոսական «թևի» ներկայացուցիչների դեմ:

Ընթացող թեժ պայքարի մասին են վկայում իշխանության ներսում տեղի ունեցող վերադասավորումները, մասնավորապես՝ Սուրեն Պապիկյանի՝ փոխվարչապետ նշանակվելու հանգամանքը: Բանն այն է, որ ազգային «թևի» հետևում հենց Պապիկյանն է, ով հայտնի է որպես ընդգծված հակասորոսական պաշտոնյա և վերջինս իր թիմով հանդերձ ձգտում է հնարավորինս մեկուսացնել սորոսականներին՝ զրկելով նրանց ազդեցության լծակներից: Ընդ որում, այդ գործընթացը սկսել էր դեռ երկու տարի առաջ՝ ՔՊ վարչության ընտրությունների ժամանակ, երբ Պապիկյանը ընտրվեց վարչության նախագահ, իսկ մի շարք կարկառուն սորոսականներ դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից: Այն ժամանակ մամուլը Պապիկյանի ընտրվելը անվանեց «լուրջ ահազանգ սորոսականների համար»:

Ուշագրավ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Պապիկյանը զբաղեցրեց Տիգրան Ավինյանի պաշտոնը, ով համարվում էր կարկառուն արևմտամետ գործիչ և աչքի էր ընկել նաև սորոսական ՀԿ-ին մի շարք  արտոնություններ շնորհելով: Եվս մեկ կարկառուն սորոսական պաշտոնյա՝ Արմեն Գրիգորյանը այդպես էլ չստացավ ԱԳՆ նախարարի պաշտոնը, թեև կարճ ժամանակով նշանակվել էր նախարարի տեղակալ: Ինչպես երևում է՝  իշխանության վերին էշելոններում Գրիգորյանի նշանակման մասով կոնսենսուս այդպես էլ չձևավորվեց, արդյունքում վերջինս ստիպված էր վերադառնալ Անվտանգության խորհուրդ:

Պապիկյանի միջնորդությամբ են պաշտոնների նշանակվել այսպես կոչված ազգային «թևի» մաս կազմող մի շարք պաշտոնյաներ՝ ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, ով մինչ այս Գեղարքունիքի մարզպետն էր, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանը, ով մինչ այս նախարարի առաջին տեղակալն էր: Փաստացի տեղի է ունենում լուրջ վերադասավորում՝ սորոսական կադրերը փոխարինվում են ազգային ավանդական արժեքներ դավանող պաշտոնյաներով:

Սորոսականները զիջեցին դիրքերը նաև իրենց համար անչափ կարևոր ՝ արդարադատության ոլորտում, այստեղ Ռուստամ Բադասյան-Աննա Վարդապետյան զույգը ևս պարտվեց, Բադասյանը հեռացավ ՊԵԿ, իսկ վարչապետի խորհրդական Վարդապետյանը կարծես թե չունի նախկին ազդեցության լծակները և ինքնուրույն որոշումներ կայացնելու քարտ-բլանշը:

Սա գալիս է ապացուցելու, որ փորձ է արվում սորոսականներին դուրս թողնել դատական և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներից. մինչդեռ հենց այս ոլորտն էր համարվում Սորոսականների համար ամենաառանցքայինը և նրանք չէին թաքցնում, որ ցանկանում են գործուն ազդեցություն ունենալ՝ ընտրական և քրեական օրենսգրքերի բարեփոխման պրոցեսում:

Չնայած այս համառ պայքարի՝ սորոսականները շարունակում են լծակների տիրապետել գործադիրում և ԱԺ-ում: Նրանց դիրքերը ամուր են մասնավորապես՝ ԿԳՄՍ, առողջապահության և սոցապ նախարարություններում: Վերջին օրերին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակվեց սորոսական՝ Սոցիոսկոպ ՀԿ-ի տնօրեն Աննա Ժամկոչյանը: Նրա հիմնադրած ՀԿ-ն ֆինանսավորել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը, Գյուլբենկյան հիմնադրամը, NED-ը, Norwegian Helsinki Committee-ն:  Իր հերթին ԱԺ-ում հանգրվանել են այնպիսի կարկառուն սորոսականներ, ինչպիսիք են Զարուհի Բաթոյանը, Արսեն Թորոսյանը, Սոս Ավետիսյանը, Նազելի Բաղդասարյանը, Անուշ Բեղլոյանը, Մարիա Կարապետյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Թագուհի Ղազարյանը, Արեն Մկրտչյանը, էդուարդ Աղաջանյանը:

Գիտակցելով սեփական դիրքերի թուլացումը սորոսականները պատասխան քայլերի են դիմում՝ վերջին շաբաթներին ակտիվ քննադատելով իշխանությունների վարած քաղաքականությունը: Այս նպատակով սորոսական ՀԿ-ը գործի են դրել իրենց ողջ արսենալը՝ մեդիայից մինչև «թմբիրից» արթնացած իրավապաշտպաններ: Ընդ որում քննադատության թիրախում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է, այլև հենց Սուրեն Պապիկյանը: Սորոսական մեդիան ակտիվորեն տարածում էր ՝ Պապիկյանին կոռուպցիայի մեջ մեղադրող հոդվածներ, նույնիսկ կապում նրան Գարեգին Բ-ի դեմ կազմակերպված ցույցերի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Պապիկյանը դատական մի շարք հայցերով հանդես եկավ:

Թե ինչով կավարտվի իշխանության ներսում այս երկու թևերի թեժ, սակայն, միևնույն ժամանակ լուռ ծավալվող պայքարը՝ ցույց կտա ժամանակը: Մի բան արդեն իսկ պարզ է, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի թիմը բավական լուրջ է տրամադրված՝ սորոսականների թևը «կտրելու» հարցում, սակայն, վերջիններս էլ չեն պատրաստվում հեշտությամբ վայր դնել զենքերը:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլի էկան, ասեցին՝ ում վրա ինչ կուզենք, կքշենք, ստեղի թագավորն ենք. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին«Նիկոլ դավաճան», «Քայլ արա, մերժիր գժին» վանկարկումներ՝ ՆոյեմբերյանումՀայի տան դուռը բացում են, որ թուրքը գա, նստի. նոյեմբերյանցիներ (տեսանյութ) ԱՄՆ-ի Օկլահոմա Սիթիում հինգ մարդու դի է հայտնաբերվել Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ Նոյեմբերյանում նույնպես իրավիճակը լարված է. փողոցներ են փակվում (տեսանյութ) Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակինԵԿՄ Վիլիսը 3-րդ անգամ ա քշում մարդկանց վրա, նոր ե՞ք հետախուզում հայտարարում. Դանիելյանը՝ պարեկներին (տեսանյութ) Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (տեսանյութ)Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը Ոչ մեկին չենք խնայի. Իրանի ԱԳՆՆոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացինՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՀՀ ԱԱԾ Պապիկյանը և Ֆրանսիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավարը տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկելԵրևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբՍտեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը ներկայացրել է ևս երկու գարնանային բեմադրությունՄԻՊ-ը կգնա ԱԱԾ մեկուսարան՝ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպելուՀՀ և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՔննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունըԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլայլված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»
Ամենադիտված