Արտաշես Թումանյանն Իրանում Կորեայի դեսպանին ներկայացրել է ՀՀ առջև ծագած մարտահրավերները
ПолитическиеՕգոստոսի 23-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց ԻԻՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան Յուն Կանգյեոնին։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը ներկայացրեց ներկա պայմաններում Հայաստանի առջև ծագած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն տնտեսական հարաբերություններին, առանձին ոլորտներում դրանց զարգացման հնարավորություններին։ Խոսվեց նաև Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների, տարածաշրջանային բազմակողմ համագործակցության և հաղորդակցային ներուժի արդյունավետ օգտագործման հնարավորությունների մասին։