44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ, 243 զինծառայող անհետ կորած է համարվում. Նիկոլ Փաշինյան
SocietyԿառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը ներկայացնում եմ արտառոց պայմաններում։ 44–օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 3773 զոհ, 243 անհետ կորած զինծառայող։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։