Հանդարտվե՛ք, մի ստիպեք ինձ ասել՝ ով ա դավաճանը, ով ա կապիտուլյանտը. Փաշինյանը՝ Մինասյանին
Դուք խորշում եք, կապիտուլյանտ, հողատու դավաճան բառերից։ Երբ այդ մեղադրանքները հնչել են, ես եկել եմ կանգնել այս ամբիոնին և ասել եմ դավաճանը, հողատուն և կապիտուլյանտը դուք եք։ Այս մասին այսօր Աժ հարցուպատասխանի ժամանակ դիմելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։