«Բ*զի տղա», «Պոպուլիզմը քեզ ենք կերցնելու». Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Քաղաքական«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթից հետո խորհրդարանում ևս մեկ անգամ իրավիճակը լարվեց:
Վահե Հակոբյանը իր ելույթում նշեց, որ հասարակության մեջ պառակտումը և բաժանարար գծերն իշխանություններն են արել՝ կիսելով նախկինների, ներկաների, ղարաբաղցիների և հայաստանցիների։
Իշխանական պատգամավորները տեղից արձագանքեցին Վահե Հակոբյանին։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ ասաց. «Ես էլ ասում եմ՝ դուք եք արել դա։ Երբ բան եք ասում, բարի եղեք անուն տալ։ Սյունեցիներին էիք բաժանում, ղարաբաղցիներին էիք բաժանում։ Մենք գնացել մեռել ու կռիվ ենք արել թե՛ քաղաքական դաշտում, թե՛ պատերազմում»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
Պատգամավորները կրկին տեղից սկսեցին իրար պատասխանել։ Խորհրդարանում հայհոյանքների հեղեղ էր, և ԱԺ նիստը կրկին ընդհատվեց։