Ձեր կողմնակիցները հանցագործներ են․ Աղաջանյանը՝ ընդդիմադիրներին
SocietyՁեր կողմնակիցները հանցագործներ են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ ամբիոնից ընդդիմադիրներին ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո սկսեցին իրար վրա շշեր գցել, ինչին էլ հաջորդեց ծեծկռտուքը։