Գեղամ Նազարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց
SocietyԱզգային ժողովում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ վնասվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյանի աչքը։
Ըստ մամուլում տարածված լուրերի՝ նրան տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո սկսեցին իրար վրա շշեր գցել, ինչին էլ հաջորդեց ծեծկռտուքը։