Անվտանգության աշխատակիցները հրմշտում են ԱԺ նիստը լուսաբանող լրագրողներին
SocietyԱզգային ժողովում իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուքի ժամանակ՝ ՊՊԾ աշխատակիցները ԶԼՄ–ների համար նախատեսված օթյակներից լրագրողներին քաշքշելով ու հրմշտելով դուրս են հանել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան տեսանկարահանել ծեծկռտուքը։
Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո սկսեցին իրար վրա շշեր գցել, ինչին էլ հաջորդեց ծեծկռտուքը։