Իրենք մոծակների ուժ ունեն․ Վահե Հակոբյանը՝ իշխանական պատգամավորներին
ВидеоԻրենք մի քանի թիրախ ունեին, որից մեկը ես էի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Իրենք մոծակների ուժ ունեն։ Վահագն Ալեքսանյանին իր կազմվածքը թույլ չտվեց, որ ոտքն այ ստեղից ավել բարձրացնի։ Հեշտ է, երբ պատսպարվում ես պետական ապարատի հետեւում՝ շրջապատված անվտանգության աշխատակիցներով, ու էդպես տղա են իրենց ներկայացնում ֆեյսբուքով… Ես իրենցից շատերին եմ ճանաչում։ Կյանքի նորմալ պայմաններում իրենց ծպտունները դուրս չէր գալիս ոչ մի տեղից։ Իսկ հիմա...»,– ասաց Վահե Հակոբյանը։
ԱԺ–ում ծեծկռտուքի ժամանակ Վահե Հակոբյանը թեթեւ վնասվածք է ստացել աչքի հատվածում։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ևս աչքի վնասվածք է ստացել և այս պահին հիվանդանոցում է։
Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո սկսեցին իրար վրա շշեր գցել, ինչին էլ հաջորդեց ծեծկռտուքը։