Խղճում եմ ձեզ, դուք ձեր կնոջը քաղաքական պայքարի գործիք եք փորձում դարձնել․ Արթուր Հովհաննիսյանը՝ Վահե Հակոբյանին
VideoԽղճում եմ ձեզ, դուք ձեր կնոջը քաղաքական պայքարի գործիք եք փորձում դարձնել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի այն ասածին, թե՝ «Արթուրիկի վրա որ տիկինս ձայն էր բարձրացնում, ինքը արտասվում էր»։
Հիշեցնենք, որ երեկվանից Ազգային ժողովում կրքերը չեն հանդարտվում։ Երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցից իրավիճակը լարվեց, այսօր էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթից հետո սկսեցին իրար վրա շշեր գցել, ինչին էլ հաջորդեց ծեծկռտուքը։