Մադրիդի «Ռեալը» «ՊՍԺ»-ին Մբապպեի համար 160 միլիոն եվրո է առաջարկել
СпортՄադրիդի «Ռեալը» 160 միլիոն եվրո է առաջարկել «Պարի Սեն Ժերմենին» ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեի տրանսֆերի դիմաց, Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը մտադիր է անհապաղ ավարտել գործարքը, սակայն «ՊՍԺ»-ի ղեկավարությունը դեռ չի համաձայնվել և թույլտվություն չի տվել՝ բանակցելու անձամբ ֆուտբոլիստի հետ:
Նախկինում Մբապեն մերժել էր «ՊՍԺ»-ի՝ գործող պայմանագիրը երկարաձգելու երեք առաջարկները:
Մբապեն՝ Ֆրանսիայի 2018 թվականի աշխարհի չեմպիոնը, «ՊՍԺ»-ին է միացել 2017 թվականին Մոնակոյից և այդ ժամանակից ի վեր 174 խաղ է անցկացրել Փարիզի կազմում՝ դառնալով 133 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ: