«ՊՍԺ»-ն հրաժարվել է Մբապպեին «Ռեալ» տեղափոխել 160 միլիոն եվրոյի դիմաց
SportՖրանսիական «Պարի Սեն Ժերմենը» հրաժարվել է հարձակվող Կիլիան Մբապպեին 160 միլիոն եվրոյով վաճառել «Ռեալին», հաղորդում է L'Equipe-ը:
Երեքշաբթի օրը ԶԼՄ-ները հայտնեցին, որ Մադրիդի «Ռեալը» Մբապպեի համար 160 մլն եվրոյի առաջարկ է արել «ՊՍԺ»-ին:
Նախկինում Մբապեն մերժել էր «ՊՍԺ»-ի երեք առաջարկները՝ երկարաձգելու գործող պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ:
Մբապեն՝ Ֆրանսիայի 2018 թվականի աշխարհի չեմպիոնը, «ՊՍԺ»-ին է միացել 2017 թվականին՝ Մոնակոյից, և այդ ժամանակից ի վեր 174 խաղ է անցկացրել փարիզցիների կազմում՝ դառնալով 133 գոլի և 63 գոլային փոխանցման հեղինակ: