Արմեն Սարգսյանը Անկախության օրվա առիթով շնորհավորել է Ուրուգվայի նախագահին
ՀասարակությունՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայ-ուրուգվայական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի եւ համակրանքի վրա: Երկու երկրների համագործակցությանը մեծապես նպաստում է նաեւ տեղի մեծաթիվ հայ համայնքը:
Հայաստանը եւ Ուրուգվայն ունեն երկկողմ կապերի ընդլայնման հսկայական ներուժ։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջեւ փոխգործակցությունը կզարգացնենք եւ կխորացնենք՝ ի շահ մեր ժողովուրդների»,-մասնավորապես ասված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։