ԱՄՆ-ն ուժերը դուրս բերելուց հետո պատասխանատու չի լինի Քաբուլի օդանավակայանի անվտանգության համար. Պենտագոն
World PressՄիացյալ Նահանգները Աֆղանստանից իր քաղաքացիների ու ամերիկյան զինուժի դուրսբերման գործողություններից հետո պատասխան չի տալու Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովման համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին:
«Երբ առաքելությունն ավարտվի, և մենք հեռանանք, օդանավակայանն այլևս չի լինի ԱՄՆ պատասխանատվության ներքո»,- ասել է նա: