ԱՄՆ դեսպան. USAID-ի գործունեության դադարեցումը Ռուսաստանում կտևի «առնվազն մի տարի»
RussiaՌուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել է, որ միջազգային զարգացման ԱՄՆ գործակալույթան (USAID) լրիվ դադարեցումը Ռուսաստանի տարածքում կտևի «առնվազն մի տարի», և ԱՄՆ կառավարությունը բանակցույթուններ է վարում գործակալության փակման ժամկետների շուրջ, հաղորդում է inoСМИ.Ru-ն' հղում անելով Voice of Amerika լրատվական գործակալությանը:
«Մենք բանակցություններ ենք վարում ռուսական կառավարության հետ ժամկետների շուրջ: Մենք կցանկանայինք, որ այդ դադարեցումը իրականացվեր կանոնակարգված և արժանի կերպով, ինչը մեր կարծիքով կտևի առնվազն մի տարի: Հաջորդ ամռանը մենք կկարողանանք դադարեցնել աշխատանքը բոլոր գրանտերով հանդերձ, նշեց Մակֆոլը Bloomberg News-ին տրված հարցազրույցում»:
Դեսպանը հայտարարությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ Ռուսաստանը պահանջեց ԱՄՆ-ից փակել USAID-ի ներկայացուցչությունը, որն աջակցում էր երկրում քաղաքացիական իրավունքի և ժողովրավարության զարգացմանը:
USAID-ը Ռուսաստանում աշխատել սկսել է 1992թվականից: Գործակալությունը ֆինանսական աջակցությւոն էր ցուցաբերում այն կազմակերպություններին, որոնք հետևում էին ընտրությունների ճիշտ անցկացմանը: Դրանց թվին է պատկանում «Голос» խումբը: