Ներողություն եմ խնդրում ժողովրդից․ Սեյրան Օհանյան
ՔաղաքականԿառավարության ծրագիրը չի պատասխանում Հայաստանի և Արցախի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին:
Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը` Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե, կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ` այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց միայն ու միայն մեր ազգային և պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման, ինչպես տեսնում ենք ռազմավարական ճանապարհները Ադրբեջանին ժամանակավրեպ հանձնելու դեպքում, ինչպիսի իրավիճակ է բերել նույն Կապանում»,- նշեց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նաև ներողություն խնդրեց ժողովրդից երեկ ԱԺ-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպերի համար։