Շշով դուք չխփեցիք Հայկ Սարգսյանին, այլ խփեցիք հայ ժողովրդին․ Հայկ Կոնջորյան
ՏեսանյութերԵրեկ, Սեյրան Օհանյան, երբ շշով խփեցիք, Հայկ Սարգսյանին չխփեցիք, այլ Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, խորհրդարանի ամբիոնից դիմելով Սեյրան Օհանյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Այս ամբիոնին հարվածելով եւս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր ինքնությունը, որը հիմնված է եղել ժողովրդին խփելու տրամաբանության վրա»,- ասաց նա։