Երեւանում 54-ամյա տղամարդը շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել
Чрезвычайный случайԵրեւանում ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Հայտնաբերվել է Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։
Կայքի տեղեկություններով՝ նա շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։