Թագուհին ոճը փոխել է
SocietyՔիչ առաջ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանը գրառում կատարեց այն մասին, որ ինքն ընտրվել է ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ։ Լուրին կից Թագուհի Ղազարյանը նաև իր լուսանկարն է հրապարակել, որն ավելի շատ գրավեց մեր ուշադրությունը։
Բանն այն է, որ Թագուհին ազգընտիր դառնալուց հետո լրջագույն ոճափոխություն է ապրել և հիմա ոչ թե կապտամազիկ, չխնամված, մի փոքր էլ՝ անկազմակերպ կամ թափթված տեսք ունի, այլ ճիշտ հակառակը՝ լուսանկարում Թագուհին դասական սպիտակ վերնաշապիկով է, մազերը հարդարված են, զուսպ դիմահարդարմամբ է, մի խոսքով՝ կոկիկ։ Այս ոճափոխությունը կարող ենք անվանել կա՛մ հասունացում, կա՛մ պաշտոնի ու բարձր աշխատավարձի դրական արդյունք։