Անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիան ավարտվեց․ Փաշինյանի հետ հանդիպումը չկայացավ
ՀասարակությունԿառավարության դիմաց անհետ կորած զինծառայողների ակցիան ավարտվեց։ Ծնողները դուրս եկան կառավարության շենքից, սակայն հրաժարվեցին պատասխանել, թե ինչ են քննարկել ներսում։ Ծնողներից մեկը նշեց, որ հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ չի եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ ուշ երեկոյան հավաքվել էին Կառավարության դիմաց եւ գիշերն այնտեղ են անցկացրել։