«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից 

Ջրաշենի հողամասը ապօրինի աճուրդով վաճառվել է համայնքապետի որդուն․ վնասը՝ 17,2 մլն դրամի է

Հասարակություն

Արդեն տեղեկացվել էր, որ ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցված և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավարին։ Այս մասին հայտնում են Դատախազությունից։

Քրեական գործի հետագա նախաքննության ընթացքում՝ 2021թ․օգոստոսի 12-ին, համայնքի ղեկավար Վ․ Ու․-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրվել է նոր մեղադրանք, այն բանի համար, որ նա,  ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքա­յին սեփա­կա­նութ­յուն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղոր­դակ­ցության օպերա­տո­րի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության մասին, համայն­քա­յին սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման հաշվին իր ընտանիքի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու շահադիտական դրդումներից ելնելով, խախտելով ՀՀ կառավա­րու­թ­յան 12.04.2001 թվականի 286 որոշման 231 կետի պահանջ­ները, հողմասն աճուրդով վաճառելու մասին որևէ հայտարարություն չտեղադրելով, սակայն կադաստրային գործին կցելով «Հայաստանի Հանրապետություն» թերթը՝ իբրև թե համապատասխան հայտարարութ­յունն այնտեղ հրապարակվել է, կազմակերպել է հրապարակային սակարկություններ՝ խախտելով հրապարա­կա­յին սակարկու­թյուն­ների մասին օրենսդրության այն պահանջը, ըստ որի սակար­կություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի հետ փոխկապակցված անձինք։

Այդ կերպ համայնքի ղեկավարը անցկացրել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու վերաբերյալ ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր որդին, և 2006թ․ հոկտեմբերի 2-ին Ջրաշեն գյուղական համայնքի սեփականությունը հանդիսացող 0,1 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով 76.590 ՀՀ դրամով օտարել է նրան։ Նույն թվականի հոկտեմբերի 7-ին վերջինիս հետ կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, որով հիշյալ հողամասը սեփականության իրավունքով հատկացրել է որդուն։ Դրանից հետո վերջինս ամսեկան 100.000 ՀՀ դրամ վարձա­վճարով նույն հողա­մասը վարձակալության է հանձնել բջջային օպերատոր ընկերությանը և մինչև 2021 թվականի հունի­սի 30-ն  ընկած ժա­մա­նա­կահատվածի համար հիշյալ կազմակեր­պութ­յունից ստացել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 17.259.996 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շա­հույթ, ինչի հետևանքով համայնքը զրկվել է նշված չափով եկամուտ ստանալու հնարա­վորութ­յունից։

Ելնելով նույն շահադիտական դրդումներից՝ Վ․ Ու․-ն հետագայում որևէ միջոց չի ձեռնարկել նշված հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու կամ հողամասի ոչ նպատակային օգտագործումը դա­դա­րեցնելու և հողային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ։

Նշված քրեական գործով համայնքին պատճառված վնասը վերականգնելու համար նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել թվով 5 հողամասերի վրա կալանք դնելու մասին, համապատասխան գրություններ են հասցեագրվել վերոնշյալ հողամասի վրա ալեհավաքներ տեղակայելու համար վարձակալության պայմանագրեր կնքած կազմակերպություններին՝ մինչև քրեական գործի վերջնական ընթացքի լուծելը վարձակալության գումարների վճարումը կասեցնելու համար։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2021թ․ օգոստոսի 18-ին դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և այն քրեական գործի հետ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ
Ամենադիտված